Առայժմ արձագանք չկա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 2, 2010 14:28

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Հովհաննիսյանը  «Անկախ»-ին հայտնեց, որ մեր երկրի բռնցքամարտիկները հրավերի են սպասում, որպեսզի մեկնեն Ֆրանսիա այդ երկրի ազգային հավաքականի հետ համատեղ մարզումներ և ընկերական մրցամարտ անցկացնելու համար: Ի դեպ, նշվեց, որ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան որոշել Է հաջորդ տարի օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացնել Թուրքիայում: Ինչ վերաբերում Է նման մյուս մրցաշարին, ապա, չնայած Հայաստանի ներկայացուցիչները ցանկություն Էին հայտնել հյուրընկալելու այդ ստուգատեսի մասնակիցներին, սակայն ոչ մի արձագանք առայժմ չկա:

Դիտվել է 2277 անգամ:
Print Friendly

Leave a Reply