Համագործակցության շրջանակը կընդլայնվի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 2, 2010 14:14

Հայաստանի թհեքվոնդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները մտադիր են 2011-ին ավելի սերտացնել կապերն այլ երկրների թհեքվանդոյի ֆեդերացիաների հետ: Հայաստանի  թհեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, հայտնեց, որ մեր երկրի այս մարզաձևի ներկայացուցիչները  փետրվարին Իրանում մասնակցելու են «Արևածագի 10 օր» միջազգային մրցաշարին և համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնլու Իրանի տարբեր տարքային հավաքականների հետ: Պայմանանգիր է կնքվել, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները համատեղ ուսաւմնամարզական հավաք անցկացնեն, ապա մրցումների մասնակցեն ռուսաստանցի թհեքվանդոյիստների հետ: Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան նպատակ ունի առաջիկայում նմանօրինակ պայմանագրեր կնքել նաևԱրևելյան Եվրոպայի երկրների թհեքվանդոյի ֆեդերացիաների հետ:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply