Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տրանսպորտային պատահարից վիրավորվել է 12 ուղեւոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2010 13:54

Արագածոտնի մարզում նոյեմբերի 1-ին գրանցվել է ճանապարհատրանսպորտային երկու պատահար, որի հետեւանքով կան վիրավորներ: Ժամը 17.30-ի սահմանում Երեւան-Գյումրի ճանապարհի 65-րդ կիլոմետրում Գյումրիի բնակիչ, 1978 թ. ծնված Պետրոս Շուրայի Մխիթարյանն իր վարած «Գազ 32 21 32» մակնիշի 08 ՏՍ 447 պետհամարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Ուղեւորների թվում եղել է երկու երեխա` 2009 թ. ծնված Էլիզա եւ 2006 թ. ծնված Ալվարդ Աշոտի Ղազարյանները:

Նրանք, ինչպես նաեւ մյուս ուղեւորները` Կոշ գյուղի բնակիչներ, 1980 թ. ծնված Մերի Մանթաշովի Ղազարյանը, 1976 թ. ծնված Աշոտ Լեւոնի Գրիգորյանը, Երեւանի բնակիչներ, 1961 թ. ծնված Մուրքինա Արզումանի Էլոյանը, 1951 թ. ծնված Վրեժ Վահրամի Աբգարյանը, Սոչիի բնակիչ, 1930 թ. ծնված Նունե Սերգեյի Հովհաննիսյանը, Գյումրիի բնակիչներ, 1993 թ. ծնված Աննա Արշակի Կարապետյանը, 1991 թ. ծնված Մարինա Արտաշի Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: Մյուս ուղեւորներից երեւանցիներ Արփինե Բենիկի Կոշտոյանը (ծնված 1993 թ.) եւ Օֆիկ Ռազմիկի Կոշտոյանը (ծնված 1973 թ.), տեղափոխվել են Երեւանի Արմենիա բժշկական կենտրոն, իսկ 1977 թ. ծնված գյումրեցի Հովհաննես Գրիգորի Մկրտչյանը` Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն:

Նույն օրը` ժամը 20.45-ին, Ապարան քաղաքում տեղի է ունեցել եւս մեկ պատահար: Իրար են բախվել Շենավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Կամո Ռաֆիկի Ազարյանի վարած «Վազ 2106» մակնիշի 05 ՕԼ 972 պետհամարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1968 թ. ծնված Արայիկ Ժորայի Ներկարյանի վարած «Գազ 24 մակնիշի» 60 ՕՏ 768 պետհամարանիշի մեքենաները, ինչի հետեւանքով երկու վարորդներն էլ ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply