Գերմանիայի քաղաքի բնակիչներին տարհանում են առաջացած փոսի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 13:44

The Daily Mail թերթի տեղեկատվությամբ` Գերմանիայի Շմալկալդեն քաղաքի բնակիչները ցնցվել են, երբ կանուխ առավոտյան իրենց պատուհաններից  դուրս նայեցին. Գիշերը խաղաղ փողոցում ահռելի փոս էր գոյացել`40 մետր լայնության և 20 մետր խորության: Փլուզման աղմուկից վախեցած` բնակիչները ոստիկանություն են ահազանգել: Ժամանելով միջադեպի վայր` ոստիկանները հայտնաբերեցին, որ գետնի տակ էր անցել մեքենան  և ավտոտնակը, ևս մեկ մեքենա շորորվում էր ճեղքվածքի ծայրին: Ըստ որում`փոսը շրջապատող տները չեն վնասվել, և բնակիչներից ոչ ոք          չի տուժել: Սակայն նոր փլուզումների վտանգից ելնելով`23 տան բնակիչներ տարհանվել են: Երկրաբանները չեն կարողանում բացատրել փոսի առաջացման պատճառը: Ամեն տարի Թյուրինգիայում մոտավորապես 20 այդօրինակ, սակայն փոքր չափերի  փլուզումներ են տեղի ունենում: Տեղի իշխանությունները խոստացել են փոսը որքան հնարավոր է արագ  լցնել: Հունիսին համանման փոս գոյացավ Գվատեմալայում: 21,5 մետր շառավղով և 31,3մետր խորությամբ փոսում հայտնվեց եռահարկ շենքը և ոչ մեծ բնակելի շինությունը: Երկրի մակերևույթում այս դեպքում փոսի առաջացման պատճառը «Ագաթա» արևադարձային քամին էր,  որը հեղեղներ առաջացրեց,սա էլ իր հերթին` սողանքներ…

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply