«Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալի դեմ մահափորձ կատարած անձը կրկին ասել է թե գործուղվել է Հայաստան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 14:18
Թուրքիայում ընթացող սկանդալային «Էրգենեկոն»-ի գործով անցնող դատավարության ժամանակ հաստատվել է գործով մեղադրյալ, պաշտոնաթող գեներալ Լեվենթ Էրսոզի նկատմամբ մահափորձ իրականացնել ցանկացող Էրհան Քեսքինի ավելի վաղ արած հայտարարությունը, թե նա տեղեկություններ հավաքելու համար այցելել է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ։
Էրհան Քեսքինը խոստովանել է, որ Ստամբուլի համալսարանական հիվանդանոց էր ժամանել Լեվենթ Էրսոզին սպանելու նպատակով։ Քեսքինը խոստովանել է, որ այդ գործողությունն իրականացրել է «Էրգենեկոն»-ի պատվերով, որպեսզի լռեցնի Լեվենթ Էրսոզին։
Քեսքինը նաեւ նշել է, թե «Էրգենեկոն»-ի գործով անցնող Թուրքիայի զինուժերի սպա Սեդաթ Դինչերի պատվերով ինքը Դիարբեքիրում հայերենի դասընթացներ  է անցել եւ մեկնել Երեւան, Բաքու եւ Ղարաբաղ՝ տեղեկություններ հավաքելու։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալ Լեվենթ Էրսոզի դեմ մահափորձի մեղադրանքով ձերբակալված Էրհան Քեսքինը ոստիկաններին հայտնել է, թե տեղյակ չէ ում պետք է սպաներ Ստամբուլի համալսարանական հիվանդանոցում եւ սպասում էր մի անձի, ով պետք է գար եւ տար զոհի անունը: Եվ քանի որ պատվիրատուն ուշացել էր, նա սկսել էր օդ կրակել եւ ձերբակալվել  անվտանգության աշխատակիցների կողմից։  Հենց այդ ժամանակ էլ Քեսքինը հայտարարել էր, թե եղել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում։
NEWS.am
Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply