Ովքե՞ր են Հայաստանի 2010-ի «Լավագույն ֆուտբոլիստի կոչման» հավակնորդները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 2, 2010 13:35

Ավանդույթի համաձայն, ամեն մրցաշրջանի վերջին որոշվում է մրցաշրջանի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը: Եվ ահա, մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Հայաստանի 2010-ի «Լավագույն ֆուտբոլիստի» որոշման մրցույթի սկիզբը: Քվեարկությանը մասնակցելու են ՀՖՖ գործկոմի անդամները, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները, տեսուչները, լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նրանք պետք է  քվեաթերթիկներ լրացնեն: Քվեարկությունը շարունակվելու է մինչև նոյեմբերի 20-ը: Առաջարկվում է 11 ֆուտբոլիստների ցուցակ, որոնցից պետք է ընտրել երեք լավագույնին: Միավորների հաշվարկը կկատարվի հետևյալ կարգով. 1-ին տեղ` 5 միավոր, 2-րդ տեղ` 3 միավոր, 3-րդ տեղ` 1 միավոր: Ահա թե ովքեր են Հայաստանի 2010-ի «Լավագույն ֆուտբոլիստի» կոչման հավակնորդները.

1. Դե Օլիվեյրա Էդնեյ («Միկա»)
2. Դոս Սանթոս Էդուարդո («Բանանց»)
3. Համբարձումյան Հովհաննես («Բանանց»)
4. Հովսեփյան Սարգիս («Փյունիկ»)
5. Ղազարյան Գևորգ («Փյունիկ»)
6. Մանոյան Դավիթ («Փյունիկ»)
7. Մանուչարյան Էդգար («Փյունիկ»)
8. Մկոյան Հրայր («Միկա»)
9. Մկրտչյան Կառլեն («Փյունիկ»)
10. Պիզելի Մարկոս («Փյունիկ»)
11. Պողոսյան Վալտեր («Բանանց»)

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply