Արման Փաշիկյանը շախմատի Մարտունիի միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 19, 2009 14:14
Արման Փաշիկյան

Արման Փաշիկյան

Արման Փաշիկյանի 9 պարտիաներում չկրելով ոչ մի պարտություն հաղթանակով ավարտվեց Մարտունիում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարը: Փաշիկյանը տարավ 5 հաղթանակ, 4 մրցամարտ ավարտեց խաղաղ արդյունքով և վաստակած 7 միավորով ճանաչվեց մրցաշարի միանձնյա հաղթող: Նրանից կես «քայլով» ետ մնաց հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշը (6,5): 5-ական միավոր ունեն գրոսմայստերներ,  Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոն և վանաձորցի  Սամվել Տեր-Սահակյանը:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply