Խանութը կողոպտել են` կոտրելով երկաթյա ճաղավանդակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2010 12:37

Օրերս  ոստիկանության Թալինի բաժին է դիմել 1983 թ. ծնված  Վալոդյա Ա.-ն և հայտնել, որ գիշերը, պատուհանի երկաթյա ճաղավանդակը և ապակին կոտրելով, Կոմիտասի փողոցի թիվ 32 հասցեում գտնվող իր խանութից գողացել են 200.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ապրանքներ և 30.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել են 1980 թ. ծնված Կարեն Ի.-ն, 1986 թ. ծնված Միհրան Ի.-ն  և 1981 թ. ծնված Վրեժ Հ.-ն:

Գողոնն առգրաված է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` Վրեժ Հ.-ն, Կարեն Ի.-ն և Միհրան Ի.-ն ձերբակալված են:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply