Սպասելիքներ հունահռոմեական ոճի հայ պատանի ըմբիշներից Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 19, 2009 14:05Հուլիսի 23-27-ը Սերբիայի Զենջան քաղաքի մարզապալատում կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում սպասելիքներ կան Հայաստանի ներկայացուցիչներից: Հավաքականը ներկայումս ուսումնամարզական պարապմունքներ է անցկացնում Երևանի հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը «Անկախին» հայտնեց, որ երկրի պատիվը Հին աշխարհամասի առաջնությունում կպաշտպանեն Ալբերտ Վարդանյանը (42 կգ), Աշոտ Խաչատրյանը (46 կգ), Լյուդվիգ Քոչարյանը (50 կգ), Սարգիս Քոչարյանը (54 կգ), Հայկ Արշակյանը (58 կգ), Արթուր Պետրոսյանը (62 կգ), Հայկ Նավասարդյանը (69 կգ), Վահե Սիմոնյանը (85 կգ):
Եվրոպայի նախորդ առաջնությունում Հայաստանի հավաքականն արժանացել է 1 ոսկե մեդալի: Մարզիչը վստահ է, որ այս առաջնությունում հայերը անմասն չեն մնա խաղարկված պարգևներից:






Facebook
Tweet This
Email This Post
