Հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային հանքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 2, 2010 12:21

Երեկ` ժամը 17.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի  Դավիթ Անհաղթ փողոցի 16-րդ շենքի թիվ 33 բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կ. Գրիգորյանի բնակարանի խոհանոցում այրվել է սառնարան և ջրատաքացուցիչ:

Նույն օրը`ժամը 04.00-ին, ահազանգ է ստացվել,  որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային հանքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.00-ին: Հանքի տարածքում այրվել է  25քմ  մակերեսով փայտե տնակ ամբողջությամբ:

Դիտվել է 968 անգամ:

Leave a Reply