Ճապոնիայի իշխանությունները Մոսկվայից հետ են կանչում իրենց դեսպանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 11:56

Ճապոնիայի կառավարությունը Մոսկվայից հետ է կանչել իր դեսպանին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հարավային Կուրիլներ այցի հետ կապված: Այդ մասին նոյեմբերի 3-ին Տոկիոյում հայտարարել է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սեյձի Մաեխարան: ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ը վկայաբերում է այդ տեղեկությունը: Ռուսական ԶԼՄ-ների գնահատմամբ` Տոկիոն դիտարկում է այդ հարցը, սակայն  Ճապոնիայի պատասխան միջոցառումները զուսպ կլինեն: Այդ առնչությամբ Սենգոկուն ընդգծել է.«Ճապոնա- ռուսական հարաբերությունները մինչ այսօր առաջընթաց են ունեցել`երկկողմ տնտեսական համագործակցության հիման վրա. չի կարելի « այո կամ ոչ» ձևաչափով  որոշումներ ընդունել»: Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը անց է կացվելու նոյեմբերի 13-14-ը Ճապոնիայում, երբ  հնարավոր է`կհանդիպեն նաև Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանան և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply