Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2010 11:39
Հզոր լինելու համար Իրանը միջուկային ծրագրի կարիքը չունի»,- հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ում Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն: Նրա խոսքով` Իրանի համար ռազմավարական սխալ կլինի միջուկային զենք ստեղծելը:«Այսպես թե այնպես մենք ուժեղ ենք` առանց միջուկային ծրագրի. այդ իսկ պատճառով ռազմավարական այդ սխալը մենք թույլ չենք տա»,- ընդգծել է Սոլթանիեն: Ավելի վաղ Իրանը հայտարարել է Նոյեմբերի 10-ից հետո վեցնյակի հետ բանակցություններ վերսկսելու իր պատրաստակամության մասին. հինգ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն են` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը, վեցերորդը Գերմանիան է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս տարի ամռանը նոր պատժամիջոցներ է դրել Իրանի դեմ` միջուկային ծրագրի համար: Այնուհետև ԱՄՆ-ն և ԵՄ-ը հավելյալ պատժամիջոցներ են սահմանել: Արևմտյան մի շարք երկրներ մեղադրում են Իրանին`միջուկային զենք ստեղծելու համար: Իսլամական Հանրապետության իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքները`ընդգծելով իրենց միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:






Facebook
Tweet This
Email This Post
