Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 11:19

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեքշաբթի պաշտոնական այցով Բաքու է ժամանում Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գյոնուլը: Այս այցը կտևի նոյեմբերի 2-4-ը: Նա կհանդիպի Ադրբեջանի իր գործընկեր Սաֆար Աբիևի հետ: Այնուհետև թուրք նախարարին կընդունի պաշտպանության արդյունաբերության նախարարը: Վեջի Գյոնուլը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ. կանցկացվեն երկկողմ խորհրդակվցություններ պետական և կառավարական մի շարք կառույցների շրջանակներում: Թուրք նախարարի այցի նպատակների և բնույթի մասին չի տեղեկացվում: Սակայն տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ`այցի ընթացքում կդիտարկվեն երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներ:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply