«Ոսկե ծիրանում» լավագույնը ճանաչվեց Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 19, 2009 13:34
Գեորգի Օվաշվիլին ստանում է «Ոսկե ծիրան» մրցանակը «Մյուս ափը» ֆիլմի համար

Գեորգի Օվաշվիլին ստանում է «Ոսկե ծիրան» մրցանակը «Մյուս ափը» ֆիլմի համար

Գեորգի Օվաշվիլին ստանում է «Ոսկե ծիրան» մրցանակը «Մյուս ափը» ֆիլմի համար6-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակն ստացավ վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը:Այն ստացավ նաև Էկումենիկ ժյուրիի մրցանակը: Երեկ «Ոսկե ծիրանի» փակմանը 5 միջազգային ժյուրիների անդամները հրապարակեցին այս տարվա հաղթող ֆիլմերի անունները: «Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ լեհ ռեժիսոր Միխալ Ռոսային «Քերծվածք» ֆիլմը: Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակ և FIPRESCI-ի` կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը  ստացավ թուրք Օզջան Ալփերին «Աշուն» ֆիլմը: Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի  «Ոսկե Ծիրան» գլխավոր մրցանակ ստացավ դանիացի ռեժիսոր Անդերս Օսթերգորդին «Բիրմացի վիջեյը. ռեպորտաժ փակ երկրից» ֆիլմի համար, իսկ «Արծաթե Ծիրան» մրցանակն ստացավ Սերգեյ Բուկովսկին «Ողջերը» ֆիլմի համար: Ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ հնդկուհի Ֆայզա Ահմադ Խանին «Մալեգաոնի գերմարդիկ» ֆիլմի համար: Հայկական համայնապատկեր մրցույթում «Ոսկե Ծիրան” գլխավոր մրցանակ ստացավ Արկա Մանուկյանը «Սիրով և երախտագիտությամբ» ֆիլմի համար:

turk

Օզջան Ալփերին ժյուրիի նախագահ Օգուրիից ստանում է ժյուրիի հատուկ մրցանակը «Աշուն» ֆիլմի համար

Ժյուրիի դիպլոմ ստացան Լևոն Քալանթարը “Կովկասի ազգականուհին»  և Ֆրեդերիկ Բալեգջյանը «Մեր աշխարհը» ֆիլմերի  համար

Դիտվել է 2010 անգամ:
Print Friendly

Leave a Reply