Իտալիայում հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 10:50

Իտալիայում հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել: Աղետի զոհ է դարձել 3 մարդ, այդ թվում`2 տարեկան երեխա: Միլանի, Վենետիկի և Վերոնայի փողոցները հեղեղվել են:  Երկրի հյուսիսում օրվա ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է գրեթե 3 մետրով:  Ճանապարհները հեղեղվել են, 10-յակ ավտոմեքենաներ հայտնվել են ջրի տակ: Տոսկանայում հոսող աղբյուսը սրբել է մի քանի տներ: Փրկարարները խարխափելով են որոնողական աշխատանքներ տանում. ծանր տեխնիկա կիրառելը անհնար է: Եղանակի անբարենպաստ պայմանները տեղափոխվում են երկրի հարավ:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply