Թուրքիայում 8 երեխա է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ | ankakh | մայիսի 26, 2009 17:19
8 մարդ է զոհվել Թուրքիայի Բուրսա քաղաքի «Շեվքեթ Յըլմազ» հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով: Կրակը բռնկվել է հիվանդանոցի մանկական և շտապ օգնության բաժանմունքում: Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի փոխանցմամբ` հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը, փրկել հիվանդներին, էվակուացնել 44 հիվանդի, սակայն 8 մարդ զոհվել է հրդեհի ծխից: Առողջապահության նախարարն էլ հայտնել է, որ դեպքի կապակցությամբ ընթանում է հետաքննություն:
Hurriyet, Milliyet
Դիտվել է 1656 անգամ:





Facebook
Tweet This