Հանդիպում Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 2, 2010 10:43

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն  երեկ  ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին եւ Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել հյուրերի ջանքերը՝ ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարեւոր նախաձեռնությունը հետագայում եւս կունենա իր շարունակությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ու կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply