Իսրայելի զբոսաշրջության նախարարը կոչ է արել բոյկոտել եւ չայցելել Թուրքիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2010 0:38

Իսրայելի զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովը որպես «Կարմիր գիրք» հայտնի Թուրքիայի Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում Իսրայելի` որպես «սպառնալիք» ներառվելու կապակցությամբ իսրայելցի զբոսաշրջիկներին կոչ է արել բոյկոտել եւ չայցելել Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, իսրայելցի նախարարը լրագրողներին ասել է. «Նման գործողություններով թուրքերը վնասում են հրեաներին: Թուրքերը երեւի դասեր կառնեն, եթե իսրայելցի զբոսաշրջիկները դադարեն այցելել Թուրքիա:

Զբոսաշրջության առումով մենք պետք է ամբողջությամբ բոյկոտենք Թուրքիան եւ պահպանենք մեր ազգային հպարտությունը: Դա կարող ենք անել այդ երկիր չայցելելով: Երկու երկրների միջեւ ոչ պատերազմ, ոչ էլ ատելություն կա: Սակայն, քանի Թուրքիայի վարչապետը շարունակում է իր հակաիսրայելյան հայտարարությունները, իսրայելցիները ոչինչ չունեն անելու Թուրքիայում»: Ըստ փորձագետների, սա առաջին դեպքն է, երբ Մերձավոր Արեւելքում Իսրայելի գործողություններն Անկարան դիտարկում է որպես սպառնալիք: Ըստ լրատվամիջոցների, փաստաթղթում նշված է, որ Իսրայելի գործողությունները կարող են սպառազինությունների մրցավազքի պատճառ դառնալ տարածաշրջանում:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply