Ադրբեջանում մոտ 80 քաղբանտարկյալներ կան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2010 0:28
Ադրբեջանի ազատության եւ խաղաղության պաշտպանության միջազգային իրավունքի կազմակերպության ղեկավար Մաթլաբ Մութալիմլին Քաղաքական բանտարկյալների օրվա` հոկտեմբերի 30-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ այդ երկրում մոտ 80 քաղբանտարկյակներ կան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «var.az» կայքը, իրավապաշտպան Լյուդմիլա Իդրիսովան ներկաներին ասել է, որ 2007 թ-ի հունվարին բանտարկված 10 դատապարտյալ երիտասարդների ձերբակալությունը հիմնված է եղել կեղծ մեղադրանքների վրա: «Նրանց դեմ պետական հեղաշրջման, օտար երկրների օգտին լրտեսության, թմրանյութերի օգտագործման, կեղծ փողեր շրջանառելու նման մեղադրանքներ են առաջադրվել: Այդ մեղադրանքները կեղծ լինելու համար, դրանք դատարանում անգամ չեն քննարկվել:
Ազգային անվտանգության կազմակերպությունը ձերբակալվածներին, նրանց ընտանիքներին պահում է ճնշումների եւ սպառնալիքների տակ, որպեսզի նրանց մասին ճշմարտությունը չհասցնեն միջազգային հասարակայնությանը: Թեեւ նրանց հարուցված մեղադրանքները չեն ապացուցվել, այդ երիտասարդներին 9-14 տարվա ազատազրկման են դատապարտել», -ասել է նա: Հավաքվածները պահանջել են վերանայել բոլոր քաղբանտարկյալների դատական գործերը: Իրավապաշտպանները եւ քաղբանտարկյալների հարազատները կարեւորել են վերջիններիս իրավունքները պաշտպանողներին միասնական կոմիտեում միավորելը:






Facebook
Tweet This
Email This Post
