Վրաստանում հայերը մեղադրվում են լրտեսության մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2010 16:39
Վրաստանում ռուսական հետախուզության օգտին լրտեսական գործունեության մեջ մեղադրվող մոտ երկու տասնյակ անձանցից առնվազն երկուսը հայեր են: Այս մասին են տեղեկացնում վրացական մի շարք աղբյուրներ:
«Ինտերպրես-Նյուզ» գործակալությունը, վկայակոչելով փաստաբան Նանա Ցուլաձեին, երկուշաբթի օրը տեղեկացրել է. – «Իրավապահները հոկտեմբերի 17-ին ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Արմեն Գեւորգյանին եւ Ռուբեն Շիկոյանին»:
«Ձերբակալվածների հստակ թիվն ինձ հայտնի չէ: Գործի քննությունն ընթանում է լիակատար գաղտնիության պայմաններում: Հայտնի չէ նաեւ, թե երբ են իրավապահները պատրաստվում հետաքննության մասին տեղեկատվություն հրապարակել: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալներին, ապա նրանք ազգությամբ հայ են, Վրաստանի քաղաքացիություն ունեն», – նշել է Ցուլաձեն:
Փաստաբանի խոսքով` մինչեւ ձերբակալությունը երկուսն էլ աշխատել են բեռների եւ նավթամթերքի ստուգումներով զբաղվող մի ընկերությունում: «Գեւորգյանն այդ ընկերության տնօրենն էր, Շիկոյանը զբաղեցնում էր նրա տեղակալի պաշտոնը», – ասել է Ցուլաձեն:
Վրացական գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ Արմեն Գեւորգյանը Ասլան Աբաշիձեի իշխանության տարիներին Աջարիայի հայ համայնքի ղեկավարն է եղել:
«Ջեորջիան Թայմս»-ի տեղեկությամբ` Շիկոյանին եւ Գեւորգյանին մեղադրում են Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացուց գումար ստանալու մեջ: «Ենթադրաբար, այդ ռուսաստանցին հետախուզության աշխատակից է եղել», – նշում է պարբերականը:
Վրացական աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ ըստ հետաքննող մարմինների` ձերբակալվածներին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների կողմից իրականացված գնումների, ինչպես նաեւ ուժային կառույցների աշխատակիցների անձնական տվյալների մասին: Վրաց իրավապահները խոստացել են գործի մանրամասները հրապարակել նոյեմբերի 5-ին:
Ռուսական կողմն առայժմ կատարվածի մասին որեւէ հստակ մեկնաբանությամբ հանդես չի գալիս: Շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե քանի որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, ապա ավելի տրամաբանական կլիներ հենց պաշտոնական Թբիլիսիին դիմել պարզաբանումների համար:
Իսկ մոսկովյան «Կոմերսանտ»-ը, երկուշաբթի օրը անդրադառնալով խնդրին, գրում է. – «Ուշագրավ է, որ ռուսական հետքով հերթական լրտեսական սկանդալը ծագել է վրացական ընդդիմության խոստացված ակտիվացման շեմին: Վրացական ընդդիմությունը նոյեմբերի երկրորդ կեսին պատրաստվում է փողոց դուրս գալ` իր անհամաձայնությունը հայտնելով նախագահ Սահակաշվիլիի վարած քաղաքականությանը: Եվ չի բացառվում, որ նոյեմբերի 5-ին իշխանությունները փորձեն ըննդիմության ակտիվացումը կապել Մոսկվայի խարդավանքների հետ: Առավել եւս, որ նման գործելաոճը նախկինում կիրառվել է»:

www.azatutyun.am

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply