Դիմակավորված անձինք թալանել են հայտնի կավատ Դարիկոյին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2010 16:20
Այսօր` նոյեմբերի 1-ի առավոտյան 06:30-ի սահմաններում երկու հոգի դիմակավորված կոտրելով Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի դուռը ներս են մտել: Նրանք եղել են ձեռնոցներով: Սենյակում այդ պահին քնած է եղել 21-ամյա Օլգա Նիկոլայի Պիշնայան:
Ինչպես  տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմակավորվածները կապկպել են աղջկան եւ տնից տարել ոսկյա զարդեր ու գումար:
«Օլգա» ՍՊԸ-ն պատկանում է Դարիկո Դանիելի Պիշնայային: Այս ՍՊԸ-ն հանրությանն ավելի շատ հայտնի է, որպես «Դարիկնոց», որտեղից, ըստ ՍՊԸ-ին հարակից շենքերի բնակիչների, այնտեղ ցանկացած ժամի կարող ես կլորիկ գումարով «թիթեռնիկ» (մարմնավաճառուհի) պատվիրել:
Թալանված «Դարիկնոց» են ժամանել Էրեբունու ոստիկանության աշխատակիցները, փորձաքրեագետներն ու տեղամասային տեսուչները:
Դարիկոն այդ պահին իր տղայի հետ մեկնելիս է եղել օդանավակայան` ամուսնուն դիմավորելու: Նրան այդ մասին հեռախոսով տեղեկացրել է աղջիկը, ով ավազակների գնալուց հետո կարողացել է ազատվել կապանքներից ու զանգահարել մորը:
Երբ Գագիկ Շամշյանը փորձել է լուսանկարել կոտրված դուռը, Դարիկոն սկսել է բղավել. «Ես արգելում եմ նկարել: Նկարում ես, որ գողերն իմանան փախնե՞ն, հետո կնկարես: Ես էս գործը չեմ թողնի փակվի, սաղ աշխարհը խառնելու եմ իրար, հեսա գնում եմ նախարարի ու նախագահի մոտ: Մի քանի պուտանկա եմ պահում, էն էլ էն անգամ թերթերը էլի գրեցին, կլիենտներս փախան: Մի քանի թազա կլիենտ եմ հավաքել, հիմա գրես, որ նրանք էլ փախնե՞ն: Գողերին բռնեմ, արի ինչքան ուզում ես գրի»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
NEWS.am
Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply