Թուրքիայում մարդու իրավունքների մասին հաշվետվությամբ հանդես է եկել Human Rights Watch կազմակերպությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 16:16

Human Rights Watch կազմակերպությունը նոյեմբերի 1-ին հաշվետվություն է հրապարակել, որը վկայում է , որ թեպետ Թուրքիան  ստորագրել է մի շարք հռչակագրեր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն այս երկրում կանոնավորաբար խախտվում են մարդու իրավունքները: Բացի այդ` իրավապաշտպանները հաստատում են, որ Անկարան կանոնավորաբար խախտում է խոսքի և հավաքների ազատության օրենքը, մասնավորապես` հարավային շրջաններում, ուր ապրում են քրդեր:

Human Rights Watch կազմակերպության տասնէջանոց հաշվետվությունը  ներկայացնում է ահաբեկչության դեմ պայքարի  քողի տակ ազատ խոսքի և հրապարակայնության խախտման դեպքեր: Հաշվետվության մեջ նկարագրվում է 26 դեպք, երբ մարդիկ դատապարտվել են ահաբեկչության մեղադրանքով,  սակայն իրականում նրանք մասնակցել են բողոքի ցույցերում, կամ կարեկցանք են արտահայտել Թուրքիայում արգելված `քրդական բանվորական կուսակցության հանդեպ: Համաձայն հաշվետվության`այսօր թուրքական բանտերում կան հարյուրավոր քրդեր, որոնց մի մասը  կալանավորվել է ցույցերի ժամանակ և դատավճռի է սպասում, որոշ մասը ջանում է բողոքարկել դատավճիռը, իսկ շատերն էլ երկարաժամկետ են դատապարտված: Հաշվետվությունը կոչ է անում ուշադրություն հրավիրել գործող հիմնախնդիրների վրա,  շտկել այն օրենքները, որոնք մարդու իրավունքների համար դուրս եկած մարտիկներին  նույնացնում են ահաբեկիչների հետ:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply