Մերապի հրաբուխը կրկին արթնանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 15:29

Ինդոնեզիայում կրկին արթնանում է Մերապի հրաբուխը: Մի քանի ժամ առաջ  ամպերում մոխիր և գոլորշի է նկատվում: Անցյալ շաբաթվա ընթացքում Մերապին 3 անգամ թեժ լավա արտանետեց: Այրվածքներից զոհվեց 38 մարդ: Այժմ հրաբուխի շրջակայքից տարհանվել է 50 հազար մարդ: Մերապիի ժայթքումը երկրորդ դժբախտությունն էր Ինդոնեզիայում: Իսկ իշխանությունները շարունակում են ցունամիների հետևանքները վերացնել: Վերջին տվյալներով` ցունամիների զոհ է դարձել 413 մարդ, անհայտ կորել է 163 մարդ:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply