Հրդեհ ռեստորանում. այրվել է տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 1, 2010 15:23
Հոկտեմբերի 29-ին`ժամը 14.20-ին,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.45-ին, մարվել`15:45-ին: Այրվել է Ս. Հակոբյանին պատկանող հացատան 42 քմ մակերեսով տանիքը և այնտեղ պահեստավորված 40 հակ անասնակեր:
Նույն օրը`ժամը 14.42-ին, ահազանգ է ստացվել,, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնառատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել`20.30-ին: Այրվել է Մ. Բադալյանին պատկանող տան բակում պահեստավորված 250 հակ անասնակեր:
Նույն օրը`ժամը 16:41-ին, ,ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կաթնառատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.05-ին, մարվել` 21.25-ին: Այրվել է 6 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը`ժամը 17.07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել`20.38-ին: Այրվել է Հ. Ներսիսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 40 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 200 հակ անասնակեր:
Հոկտեմբերի 30-ին `ժամը 10.50-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Մաքսիմա» ռեստորանային համալիրի տանիքում: Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.24-ին, մարվել`11.39-ին: Այրվել է 60 քմ մակերեսով տանիք:
Հոկտեմբերի 31-ին`ժամը 14.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 118 տան բակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00-ին, մարվել`20.50-ին: Այրվել է Ս. Կարապետյանին պատկանող տան բակում պահեստավորված ` 250 հակ անասնակերը:
Նույն օրը`ժամը 16:57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պետրովկա գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.20-ին, մարվել`19.30-ին: Այրվել է Ա. Հակոբյանին պատկանող տան բակում պահեստավորված 3տ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
