Մեքենան մնացել է ձնաբքում Գորիս-Սիսիան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2010 15:16

Հոկտեմբերի 30-ին`ժամը 23.25-ին. տեղեկատվություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում տեղակայված ՃՈ պահակակետի մոտ տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկա­րար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Վեկտրա» մակնիշի 05 ՏՍ 146 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճա­նապարհի հարակից շինության պատին, ինչի հետևանքով վարորդ` 1968թ.-ին ծնված Հովհաննես Մաթևոսյանը  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել  «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հոկտեմբերի 31-ին`ժամը 08.06-ին,  ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցով ընթացող ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.11-ին, մարվել`08.17-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ. Թովմասյանին պատկանող «ՎԱԶ-21012» մակնիշի 13 ՕՏ 919 պետհամարանիշի ավտո­մեքենան:

Նույն օրը` ժամը 10.29-ին, ահա­զանգ է ստացվել, որ տեղացող ձյան հետևանքով Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրը դարձել է անանցանելի:

«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հրշեջ փրկարարները:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ձնաբքից դուրս է բերվել մեկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա, իսկ Գորիս քաղաքի «Ճանշինի» աշխատակիցների կողմից մաքրվել է ավտոճանապարհի տվյալ հատվածը:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply