Թուրքիան Եվրամիություն է կառուցում Մերձավոր Արևելքում`
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2010 14:48
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ուղղորդված է տնտեսական համագործակցությանը` իբրև կայունության երաշխիք և նախատեսում է ստեղծել «դինամիկ տնտեսական գոտի» Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի տարածքներում: Անկարան հույս ունի, որ այդ համագործակցությունը կծառայի Լիբանանի քաղաքական ընթացիկ վիճակի բարելավմանը. երկիր, որ գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին:
Թուրքական «Today Zaman» թերթի ծանուցմամբ`համագործակցությունը կընթանա առևտրի, Էներգիայի, փոխադրումների և զբոսաշրջության բնագավառներում: Այս ճյուղերի նախարարները ծրագրել են հանդիպել տարեկան 2 անգամ` համագործակցության ընդլայնման նպատակով: Այդօրինակ հանդիպում կկայանա արդեն նոյեմբերին, երկրորդը` դեկտեմբերին Դամասկոսում. այստեղ արտգործնախարարները կդիտարկեն համագործակցության քաղաքական հայեցակարգերը: Իսկ հունվարին կկայանա Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի և Լիբանանի վարչապետերի հանդիպումը: Այս համագործակցությունը կարող է հաստատել Եվրամիության նմանօրինակը Մերձավոր Արևելքում: Տնտեսական համագործակցությունը կհիմնվի ազատ առևտրի վրա, անցակարգն արդեն չեղյալ է համարվել:






Facebook
Tweet This
Email This Post
