Իրանի արժույթային պաշարները գերազանցում են 100 միլիարդ դոլարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 14:10

«Իրանի արժույթային պաշարները գերազանցում են 100 միլիարդ դոլարը»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` հերքելով նախորդ շաբաթվա ընթացքում Համաշխարհային բանկի հնչեցրած թիվը: Ընդ որում` երկրի պահուստային ծավալի տվյալների մասին Իրանի նախագահը չի տեղեկացրել:

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մահմուդ Բահրանին նշել է, որ Թեհրանը ներկրել է 100- ավոր տոննա ոսկի`1 ունցիայի դիմաց 656 դոլար գնով: «Ներկայումս 1 ունցիայի գինը կազմում է 1230 դոլար. Դա է պատճառը, որ մեր արժույթային հիմնադրամում ավելացան միլիարդավոր դոլարներ»,- հավելել է նա:

Բահրանին նշել է, թե պահուստի չափը ցույց է տալիս, որ պատժամիջոցների օգնությամբ Թեհրանը չեն կարող մեկուսացնել: Վերջին անգամ արժույթային պահուստի տվյալների մասին հրապարակվել է 2008 թվականին:Այդ ժամանակ դա կազմում էր 76,1 միլիարդ դոլար:

Այս տարի ամռանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ`միջուկային ծրագրի համար: Այդուհետ ԱՄՆ-ն և Եվրամիությունը ևս լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեցին: Արևմտյան մի շարք երկրներ` ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեղադրում են Իրանին` միջուկային զենք ստեղծելու համար: Իսլամական Հանրապետության ղեկավարները հերքում են բոլոր մեղադրանքները`ընդգծելով, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply