Մեծ Բրիտանիայում հինգֆունթանոց մետաղադրամ` Ջոն Լենոնի պատկերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 13:46

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը վաճառքի է հանել մետաղադրամ` Ջոն Լենոնի պատկերով:Այս իրադարձությունը նշանակային է երաժշտի երկրպագուների համար: Դրամահատները բաց քվեարկությամբ  որոշեցին հինգֆունթանոց արծաթե մետաղադրամի երեսակը զարդարել երգչի պատկերով:Այս հարցում Ջոն Լենոնի մրցակիցներն էին նշանակավոր կին արձակագիր Ջեյն Օսթինը,եղիսաբեթյան ժամանակաշրջանի պետական գործիչ Ուոլթեր Ռելին: «Հաջող է ստացվել.հանրությունը 2010 թվականին ընտրեց Ջոն Լենոնին, երբ լրանում է նրա 70-ամյակը»,- նշել է դրամահատարանի հուշանվերների բաժնի ղեկավար Դեյվ  Նայթը:

Այս կերպ Լենոնը միացավ Ուիլյամ Շեքսպիրին, Չարլզ Դարվինին, և Ուինսթոն Չերչիլին, ում դեմքերը դրոշմվել են հոբելյանական մետաղադրամների երեսակներին:

Բացի այդ`դրամահատարանը նախատեսում է եզակի ցուցանմուշով  դրամահատել 24 կարատանոց ոսկուց «լենոնյան» մետաղադրամը և այն հանձնել երաժշտի ժառանգության հիմնադրամին: Ջոն Լենոնը բրիտանական The Beatles ռոք- խմբավորման ղեկավարն էր, և մեծ էր նրա ներդրումը ռոք երաժշտության համընդհանուր ճանաչման և զարգացման ոլորտում: Երաժիշտը ողբերգական մահացավ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում, ուր նրա վրա կրակեց հոգեկան անհավասարակշիռ ամերիկացի Մարկ Չեփմենը:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply