Թալիբները իրենց իշխանությունը հաստատել են Աֆղանստանի շրջաններից մեկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 13:13

Աֆղանստանի  Հոգիանի շրջանի ոստիկանապետը և թալիբների ներկայացուցիչները երկուստեք հաստատել են, որ գրոհայինների խումբը իր հսկողության տակ է առել Աֆղանստանի արևելյան մասում գտնվող շրջաններից մեկը: «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են կառավարության շենքը և ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ գերեվարել ոստիկաններին:

Հոգիանիի ոստիկանապետ Մոհամադ Յասինը հաստատել է պետական հաստատությունների գրավման տեղեկատվությունը: Զոհերի և տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply