Իրաքի վերջին միջադեպի պատասխանատուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2010 13:03
«Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը, որը մտնում է «Ալ Ղաիդա» ցանցի մեջ, իր վրա է վերցրել Բաղդադի կաթոլիկ եկեղեցում պատանդների գերեվարման պատասխանատվությունը: Կիրակի` օրվա երկրորդ կեսին, գրոհայինները հարձակվել են արժույթային բորսայի շենքի վրա, այնուհետև`ներխուժել են Բաղդադի կաթոլիկ եկեղեցի և այնտեղից կրակ են բացել ոստիկանության վրա: Ոստիկանները հարկադրված գրոհել են , որպեսզի իրավիճակը կարողանան հսկել, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել են 25 պատանդ և 7 իրավապահ:






Facebook
Tweet This
Email This Post
