Մակեդոնիայում մեկօրյա հայկական դպրոց է բացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2010 13:00

Մակեդոնիայի հայ համայնքնում կայացավ հայերեն լեզվի դասընթացի առաջին օրը, այսինքն Հայկական շաբաթօրյա դպրոցի գաղափարը վերջապես իրականացավ: Ուզում եմ նշել, որ սա իմ նախաձեռնությունն է, իհարկե կամավոր հիմունքներով, դասերն անցկացնում եմ անվճար:

Նշեմ, որ մեծ ոգեւորություն կա ուսանողների մոտ, բոլոր 16 ուսանողները (2 տարիքային խումբ , իսկ ամսի 23.10-ից եւս մեկ խումբ կմիանա) սկսել են տառերից: Ծրագիրը կազմել եմ եւ ամեն ինչ նորմալ հունով եթե գնա, ապա մայիս ամսին նրանք կարող են կարդալ, գրել եւ որոշ չափով հաղորդակցվել հայերենով: Եվս մեկ անգամ շնորհակալություն գրքերի եւ ձեր աջակցության համար:

Արմինե Փիլոյան

Վրտեսկա

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply