Հոլիվուդի աստղերը կմասնակցեն Նոր կտակարանի ձայնագրությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 12:52

Հոլիվուդի դերասանները որոշել են մասնակցել Նոր Կտակարանի թատերականացված`  ձայնային վարկածին: Գրքի ձայնային վարկածի մտահղացումը հավանության է արժանացրել Վատիկանը, իսկ պրոդյուսերը «Նյու Յորք թայմսի» լրագրող Ռայմոնդ Արրոյոն է:  Ձայնային վարկածի ստեղծմանը մասնակցում են Ջուլյա Օրմոնդը, Նիլ Մաքդոնոուն և Քրիսթեն Բելլը: Ձայնագրմանը մասնակցում  է 70 դերակատար : Նոր Կտակարանի ձայնային վարկածը` 18 ձայնասկավառակներով ունկնդիրների դատին  է հանձնվում  նոյեմբերի 1-ին:  Ձայնային հնչողությունը տևում է 22 ժամ:«Դերասանները ոչ միայն կարդում են տեքստը, նրանք ջանում են հաղորդել իրադարձությունները նախասկզբնական տեսքով` բերնեբերան»,- բացատրում է Արրոյոն: « Պատմությունը կենդանանում է: Դրամատիկական իրադարձությունները ներկայացվում են ձայնային համապատասխան ներգործությամբ և յուրօրինակ երաժշտությամբ, որոնք այդ ժամանակների կոլորիտն են ստեղծում»,- կարծիք է հայտնում նախագծի պրոդյուսերը

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply