Դրամատիկ վերջաբան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 1, 2010 12:53
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում կենտրոնականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացված «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումն էր: Բանն այն է, որ այդ թիմերը պայքարում են չեմպիոնի կոչման համար: Փաստորեն, այդ խաղի հաղթողը ռեալ հնարավորություն էր ստանալու դառնալու Հայաստանի այս տարվա առաջնության հաղթող: Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բանանցն» ուներ 58, Փյունիկը` 56 միավոր: Խաղի կարևորությունն այնքան մեծ էր, որ այն սպասարկելու համար հրավիրվել էր իտալացի մրցավար:Թվում էր, թե լարված պայքարում ընթացած հանդիպումում կողմերի դարպասները կմնան անառիկ, սակայն մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում «Փյունիկի» ֆուտբոլիստ Կառլեն Մկրտրյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը և նրա թիմը դրամատիկ պայքարում կարևոր հաղթանակ տարավ` 1:0: Այդ հաջողությունից հետո «Փյունիկը» շրջանցեց «Բանանցին» և 59 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Տուրի մյուս խաղերում անակնկալներ չգրանցվեցին: «Կիլիկիան» 0:3 հաշվով պարտվեց «Ուլիսին», «Շիրակը» 1:2 հաշվով զիջեց «Իմպուլսին», իսկ «Գանձասարը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով տանուլ տվեց հանդիպումը «Միկային»:






Facebook
Tweet This
Email This Post
