Sunday Times-ը «Դեդ Հասանի», Էդուարդ Կակոսյանի եւ Սոչիում ռուսական մաֆիայի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2010 12:11

Բրիտանական Sunday Times պարբերականը նյութ է հրապարակել Սոչիում Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») համախոհ, քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանի աղմկալի սպանության մասին։ «Օլիմպիական քաղաքը մաֆիոզական արյան հետքերի մեջ» վերնագրով հոդվածում հեղինակը Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի պրիզմայով վերլուծության է ենթարկում ռուսական քրեական աշխարհը:

«Անցած շաբաթ «Կարաս» մականունով Էդուարդ Կակոսյանն իր սիրած սրճարաններից մեկում սուրճ էր խմում, երբ մարդասպանը մոտոցիկլից АК-47-ից կրակել է նրա ուղղությամբ»,-այսպես է սկսվում Sunday Times-ի ռեպորտաժը, հայտնում է bbcrussian-ը։ «Կարաս» մականունով Կակոսյանը վախճանվել է հիվանդանոցի վիրահատական սեղանին, իսկ քրեական հեղինակության՝ օրը ցերեկով կատարված սպանությունը անհանգստություն է առաջացրել, որ Սոչին կարող է հանցավորության արյունոտ ասպարեզ դառնալ:

Այն բանից հետո, երբ Սոչին ընտրվեց Ձմեռային Օլիմպիադա-2014-ի մայրաքաղաք, հսկայական փողեր սկսեցին հորդալ: Զարմանալի չէ, որ դրանցով շատ է հետաքրքվում կազմավորված հանցավոր աշխարհը, նշում է պարբերականը:

2014 թվականի խաղերը կարժենան ավելի քան 14 մլրդ դոլար։ Ամեն բան պետք է զրոյից կառուցվի՝ մարզական համալիրներ, տրանսպորտային հեռահաղորևդակցության միջոցներ, նոր օդանավակայան եւ այլն:

NEWS.am

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply