Վախճանվեց Ջոն Քենեդիի զինակիցը` Կարիբյան ճգնաժամի գլխավոր դեմքերից մեկը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2010 11:21
Կաթվածի բարդությունից Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում վախճանվեց Ջոն Քենեդիի խորհրդականը` հայտնի իրավաբան և գրող Թեոդոր Սորենսենը`82 տարեկանում: Նա 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի առանցքային դեմքերից էր: Սորենսենը հատնի դարձավ այն ելույթներից, որոնք վերաբերում էին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ծագած հակամարտությանը` Կուբայում ռուսական միջուկային հրթիռների տեղակայումից հետո: Ինքը` Ջոն Քենեդին, բազմիցս ընդգծել է քաղաքական ոլորտի` իր հաղթանակներում Սորենսի դերը` նրան համարելով «ինտելեկտուալ դոնոր»: Սորենսենը օգնեց Քենեդիին գրելու «Խիզախության կիսադեմեր» գիրքը, որի համար Քենեդին 1957 թվականին արժանացավ Պուլիտցերովյան մրցանակի: Իր հուշագրություններում Սորենսենը հավաստեց, որ ունայնություն ապրեց Ջոն Քենեդիի սպանության լուրը լսելուց հետո:Նրա խոսքով` այս ողբերգությունը դարձավ նրա կյանքի ամենամեծ ցնցումը: Սորենսենը ծնվել է 1928 թվականի մայիսի 8-ին Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում` Կանադայի փախստականի և ռուսաստանցի հրեայի ընտանիքում: Նա ունի 3 որդի և 1 դուստր:






Facebook
Tweet This
Email This Post
