Բրազիլիան կին նախագահ ընտրեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 10:51

Առաջին անգամ Հարավամերիկյան խոշորագույն երկրում` Բրազիլիայում, կին նախագահ ընտրվեց: Բրազիլիայի գերագույն ընտրական տրիբունալի պաշտոնական տվյալներով`կիրակի` հոկտեմբերի 31-ին, քվերակության երկրորդ փուլում նապագահ ընտրվեց կառավարության թեկնածուն` Դիլմա Ռոուսեֆը:Ձայների 92 տոկոս հաշվարկից հետո Ռոուսեֆին աջակցել էր ընտրողների  ավելի քան 55 տոկոսը:Քվեարկության արդյունքները հայտնի էին ընտրական տեղամասերը փակվելուց  մի քանի ժամ անց, քանի որ ընտրություններն անց էին կացվել էլեկտրոնային քվեատուփերում: Սան Պաուլուի նախկին նահանգապետ Ժոզե Սերային, ում թեկնածությունը առաջադրել էր սոցիալ- դեմոկրատական կուսակցությունը, քվերակողները  տվել էին 44,01 տոկոս ձայն:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply