Հոնդուրասում գնդակահարել են ֆուտբոլ խաղացողներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2010 20:14

Հոնդուրասի հյուսիս-արևելքում գտնվող Սան Պեդրո Սուլա քաղաքում սիրող ֆուտբոլիստների վրա բացված բացված կրակահերթի հետևանքով զոհվել է 14 մարդ, այս մասին շաբաթ օրը հաղորդել է “Agence France-Presse”-ը: Ըստ ոստիկանության տվյալների` հարձակումը տեղի է ունեցել, երբ տեղի բնակիչները հավաքվել են ֆուտբոլային խաղի:  5-8 անհայտ մարդիկ մոտեցել են ավտոմեքենայով և կրակահերթ բացել խաղացողների վրա:

Հարձակման զոհ են դարձել բոլորը, ովքեր գտնվել են դաշտում: Տասը մարդ մահացել է տեղում, մնացած չորսը մահացել են հիվանդանոցում: Ոստիկանությունում ասել են, որ կան նաև վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է:

Հանցագործության շարժառիթները պարզված չեն: Ըստ նախնական տվյալների` հարձակումը կարող է կապված լինել երկու հանցագործ խմբավորումների կոնֆլիկտի հետ: Քաղաքի այդ շրջանում մի քանի հանցավոր խմբավորումներ կան, ինչպես հայտնում է “Associated Press”-ը:

AFP-ի կարծիքով, Հոնդուրասը կարող է 100 հազար հոգուն ընկնող սպանությունների թվով առաջին տեղը գրավել 2010 թ.: Ըստ Հոնդուրասի մարդու իրավունքների պաշտպանի հաշվարկների, առայժմ այդ ցուցանիշը  հասնում է 78,8 սպանության:

Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերին նույն Սան Պեդրո Սուլե քաղաքում ոչ մեծ կոշիկի ֆաբրիկայի վրա հարձակման հետևանքով զոհվեց 18 մարդ, ևս 8-ը վիրավորվեցին: Այն ժամանակ նույնպես ոստիկանությունը հանցագործությունը կապեց հանցավոր խմբավորումների` ազդեցության ոլորտի համար մղվող պայքարի հետ:

Lenta.ru

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply