Թուրքիայի իշխանությունները 2,5 տարվա արգելքից հետո բացել են YouTube-ը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2010 21:48

Թուրքիայի դատարանը շաբաթ օրը որոշում է ընդունել բացել YouTube տեսահոսթինգը, որի վրա 2,5 տարի արգելք էր դրված: Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները` հղում անելով երկրի դատական իշխանություններին: YouTube-ի մուտքը արգելափակված էր Թուրքիայում 2008-ից` կապված հոսթինգում զետեղված այն տեսահոլովակների հետ, որոնք, իշխանությունների կարծիքով, վարկաբեկում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին:

«РИА Новости»

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply