Լրատվամիջոցները շտապել են ամուսնացնել Պուտինի դստերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2010 21:43

Ինչպես հաղորդում է “Ռիա նովոստին”, Ռուսաստանի  վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ վարչապետ Պուտինի դուստրը չի պատրաստվում ամուսնանալ: Ավելի վաղ “Korea JoongAng Daily” հրատարակությունը, որ ընկերակցում է “The International Herald Tribune”-ին, հայտնել էր, որ վարչապետի կրտսեր աղջիկը` Եկատերինան, ամուսնանում է Մոսկվայում Կորեայի դեսպանատան նախկին աշխատակցի որդու հետ:

Ըստ թերթի աղբյուրի` հանգստանալով Ճապոնիայի առողջարանում, նախկին ծովակալ Յուն-Չեն-գուն ընթրիքի ժամանակ բերնից թռցրել է, որ իր որդին ու Պուտինի աղջիկը շուտով ամուսնանալու են: Դրանից հետո իբր առողջարան է գնացել նաև երիտասարդ զույգը: 25-ամյա կորեացին և 23-ամյա Եկատերինան սովորում են ԱՄՆ-ում: Հարսանիքից հետո վարչապետի աղջիկը պատրաստվում է ապրել Հարավային Կորեայում, պնդում է նույն աղբյուրը:

Ինքը` Պուտինը, ըստ նույն լուրերի, դեմ է եղել հարսանիքին, սակայն ապագա փեսայի հետ հանդիպումից հետո հաշտվել է: Հեռախոսային զրույցի ժամանակ Յունը հաստատել է իր որդու լուրջ մտադրությունները, սակայն խնդրել է չհրապարակել ապագա հարսանիքի մասին տեղեկությունը: Իսկ ահա Սպիտակ տանը, լսելով լուրը, խաչակնքել են: “Կորեական մի թերթի հաղորդումը Պուտինի դուստրերից մեկի ենթադրյալ ամուսնության մասին չի համապատասխանում իրականությանը”,- հայտարարել է Պեսկովը:   

«BFM.RU»

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply