Լիբանանի գինեգործները պատրաստել են աշխարհի ամենամեծ գավաթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2010 21:25

Ինչպես հաղորդում է “Ռոյտեր” գործակակլությունը` հղում անելով Գինեսի գրքի ներկայացուցիչ Լիզ Սմիթին,  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում  գինու փառատոնի կազմակերպիչները Գինեսի ռեկորդ են սահմանել` ներկայացնելով հանրությանը աշխարհի ամենամեծ գավաթը` 2,4 մետր բարձրությամբ և 1,65 մետր լայնությամբ:

“Նախորդ ռեկորդը սահմանվել է Պորտուգալիայում 12 տարի առաջ, և ես ուրախ եմ, որ Լիբանանը գերազանցեց այն”,- ասել է Սմիթը:

Հսկայական գավաթը լցվել է մոտ 100 շիշ կարմիր, սպիտակ և վարդագույն գինի` ուղարկված երկրի տարբեր ծայրերի գինեգործների կողմից, և այն այնուամենայնիվ լրիվ չի լցվել:  Ստացված կոկտեյլը ոչ ոք չի շտապել փորձել:

“Այս գավաթը միավորում է Լիբանանի բոլոր գինի արտադրողներին”,- նշել է գինեգործներից մեկը:

Լիբանանցիների մտահղացումները մեկ անգամ չէ, որ հայտնվել են Գինեսի գրքում:  Ավելի վաղ երկրի ներկայացուցիչները պատրաստել են աշխարհի ամենամեծ ափսեն` ազգային թաբուլե աղցանով և մերձարևելյան հումուս խորտիկով: Իսկ անցած տարվա օգոստոսին լիբանանցիները պատրաստել են աշխարհի ամենամեծ քեբբեն  (kebbe)` կոտլետ աղացած մսից և  թեփահան ցորենից:

Դիտվել է 1448 անգամ:
Print Friendly

Leave a Reply