Ինդոնեզիայում հայտնաբերվել է ցունամիից հետո կենդանի մնացած 135 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2010 19:47

Ինդոնեզիայում հայտնաբերվել է ցունամիից հետո կենդանի մնացած135 մարդ: Ինչպես հաղորդում է «Agence France Press»-ը, նրանց հայտնաբերել են Հյուսիսիային Պագա կղզու լեռնային շրջաններում: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ցունամիի արդյունքում անհայտ կորածների թիվը հասել էր 298-ի:

Նույն օրը տեղի է ունեցել երկու ցունամի` Ճավա կղզում Մերապի հրաբխի ժայթքման արդյունքում: Ենթադրվում է, որ բազմաթիվ մահացածների դիեր տարվել են բաց ծով, ինչի պատճառով հնարավոր չի եղել նշել մահացածների կոնկրետ թիվը: Այսօր Մերապի հրաբուխը կրկին սկսել է ժայթքել է: Տարերային աղետների պատճառով վերջին շրջանում հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տներից: Ցունամիներն եւ հրաբխի ժայթքումը ոչնչացրել են մի քանի բնակավայրեր:

Դիտվել է 1875 անգամ:
Print Friendly

Leave a Reply