Հայիթիում խոլերայից զոհվածների թիվը հասել է 300 000-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2010 19:33

Ինչպես հաղորդում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Հայիթիի առողջապահության նախարար Գաբրիել Թիմոթեն: Նա նաեւ նշել է, որ համաճարակի դեմ ձեռք առնվող միջոցառումները բերում են որոշակի արդյունքներ:

Համաճարակն առավել տարածվել է երկրի հյուսիսային Արտիբոնդ նահանգում, իսկ մայրաքաղաքում համաճարակային վիճակը դեռ անհանգստություններ չի առաջացնում: Բժիշկները եւ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներն ամբողջ երկրի տարածքով աշխատանք են տանում` հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Երկրում ստեղծված իրավիճակը ստիպել է բազմաթիվ հայիթցիների անօրինական ճանապարհով լքել երկիրը: Հարեւան պետություններում, այդ թվում նաեւ Դոմինիկյան Հանրապետությունում խոլերայի դեպքեր դեռ չեն գրանցվել:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply