Անցած 7 օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը տակավին անհանգիստ էր:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 30, 2010 22:28
Անցած 7 օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը տակավին անհանգիստ էր: Հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որոնց արդյունքում հակառակորդի դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ի ժամը 16-ն անց 45-ի սահմաններում` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում` զոհվել է Հարութ Աշոտի Գրիգորյանը:
Հատկանշական է, որ դարանակալ թշնամու սադրիչ գործողությունը տեղի է ունեցել շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ընդամենը ժամեր անց, ինչը ևս մեկ անգամ վկայում է իրադրության ապակայունացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական մոտեցման մասին: Ասվածի մասին է փաստում նաև վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևյալ վիճակագրությունը: Այսպես. միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը  “АК”,  “СВД”, “ПК”,  “ДШК”, “РПК”, “УТЁС”  և “Սև նետ”  հրաձգային զինատեսակներից հրադադարը խախտել է շուրջ 750 անգամ` ընդհանուր առմամբ արձակելով ավելի քան 7000 կրակոց: Այսքանից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է`  Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցներով տարածվող այն լուրերն ու տեղեկությունները, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից պարբերաբար խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային ապատեղեկատվություն:
Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների չեզոքացմանն ուղղված ՊԲ գործողություններին, ապա դրանք կրում են համակարգված և նպատակային բնույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն անհրաժեշտության դեպքում ճնշելու ադրբեջանական դիրքապահների ագրեսիվությունը, այլև առաջնային գծում մշտապես լինել թելադրողի դերում:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply