Մասնագիտությունն ազդում է մահվան պատճառի վրա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 30, 2010 18:33

Բրիտանական գիտնականները մի տասնամյակ շարունակ վերլուծել են 1,6 մահվան  դեպքերի պատճառները: Արդյունքում արձանագրել են, որ նկարիչների, քարագործների և տանիքագործների դեպքում  թմրանյութերի չարաշահման պատճառով մահանալու հավանականությունը մոտ երկու անգամ ավելի մեծ է:

Իսկ ահա առևտրային նավաստիները, խոհարարները և բարմենները ալկոհոլամոլությունից մահանալու առավել մեծ վտանգի տակ են, ինչպես հաղոդում է Raut-ը: “Մասնագիտական խմբերի միջև զգալի տարբերություններ կան կախվածությունից և հիվանդություններից մահանալու ռիսկի առումով”,- հայտարարել է հետազոտության ղեկավար, Սաութհեմփթոնի բժշկական հետազոտական խորհրդի ներկայացուցիչ, դոկտոր Դեվիդ Կոգգոնը:

Հետազոտության արդյունքները կարևոր նշանակություն ունեն, քանի որ վտանգավոր հիվանդությունների կանխարգելման և առողջության ամրապնդման նպատակաուղղված միջոցներ են  մատնանշում:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply