Պարգևատրումներ սխրանքների համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 30, 2010 15:14

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին և պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին:

Զինծառայող Հենրիկ Մանուկյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել է մարտական սխրանք, իսկ Արթուր Առաքելյանը զինծառայության ընթացքում փրկել է մարդկային կյանք:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած սխրանքի համար` Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանց սխրանքը պետք է օրինակ ծառայի իրենց  զինակից ընկերների համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետկապերի վարչություն

Դիտվել է 1534 անգամ:
Print Friendly

Leave a Reply