Կառավարությունում հյուրընկալվել էր Մոնրեալի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2010 23:07
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել Երևանի և Մոնրեալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը հայ-կանադական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման համատեքստում և շնորհակալություն հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոնրեալի քաղաքապետն ընդգծել է կանադահայ համայնքի կարևոր ներդրումն ու դերը երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործում։
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կարևորվել է աղբահանության, ձյան մաքրման աշխատանքների ու տրանսպորտային հաղորդակցության արդյունավետ կազմակերպման Մոնրեալի քաղաքապետարանի փորձի կիրառումը և վերջինիս աջակցությամբ Երևանում բնապահպանական կենտրոնի ստեղծումը Մոնրեալի Սեն Միշելի բնապահպանական կենտրոնի օրինակով։ Որպես գործակցության հեռանկարային ուղղություններ` անհրաժեշտ է համարվել կրոնական և մշակութային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։
Կողմերը գոհունակությամբ են խոսել Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այդ գագաթնաժողովի շրջանակներում Մոնրեալի քաղաքապետը Երևանում հանդես կգա դասախոսությամբ։
Տարածել
|
Ուղարկել էլ. փոս

Կառավարությունում հյուրընկալվել էր Մոնրեալի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել Երևանի և Մոնրեալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը հայ-կանադական երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման համատեքստում և շնորհակալություն հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարեկամական վերաբերմունքի համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոնրեալի քաղաքապետն ընդգծել է կանադահայ համայնքի կարևոր ներդրումն ու դերը երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործում։Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կարևորվել է աղբահանության, ձյան մաքրման աշխատանքների ու տրանսպորտային հաղորդակցության արդյունավետ կազմակերպման Մոնրեալի քաղաքապետարանի փորձի կիրառումը և վերջինիս աջակցությամբ Երևանում բնապահպանական կենտրոնի ստեղծումը Մոնրեալի Սեն Միշելի բնապահպանական կենտրոնի օրինակով։ Որպես գործակցության հեռանկարային ուղղություններ` անհրաժեշտ է համարվել կրոնական և մշակութային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։Կողմերը գոհունակությամբ են խոսել Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 2011թ. 31-րդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու մասին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այդ գագաթնաժողովի շրջանակներում Մոնրեալի քաղաքապետը Երևանում հանդես կգա դասախոսությամբ։ Տարածել|Ուղարկել էլ. փոս

Դիտվել է 1598 անգամ:
Print Friendly

Leave a Reply