Հաղթանակ` ժամկետից շուտ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 30, 2010 8:42

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենն իր համար հաղթանակը ժամկետից շուտ ապահովեց Չինաստանի Նանցզին քաղաքում անցկացվող  շախմատի գերմրցաշարում: Նախավերջին տուրում Կառլսենը, հանդես գալով սև խաղաարերով, առավելության հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ: Այդ հաջողությունից հետո Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող գրոսմայստերը վաստակեց 6,5 միավոր և անհասանելի դարձավ իր հիմնական մրցակիցների` Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Էթյեն Բաքրոյի (Ֆրանսիա) համար: Նրանք ունեն 5-ական միավոր: Այս երկու գրոսմայստերները վերջին տուրում  մրցելու են իրար հետ և կպայքարեն երկրորդ տեղը զբաղեցնելու համար:

Դիտվել է 2125 անգամ:
Print Friendly

Leave a Reply