Հայաստանից`7 մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 30, 2010 7:37

Նոյեմբերի 4-8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ:  Կանանց մրցումներում ուժերը կչափի Ռուզաննա Սարգսյանը (48 կգ): Տղամարդկանց մրցումներում հանդես կգան Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Վահան Վարդանյանը (57կգ), Վահրամ Գրիգորյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68կգ), Աշոտ Դանիելյանը (74կգ) և Արտակ Ծատինյանը (90կգ): Հայաստանի պատվիրակության կազմում նոյեմբերի 2-ին մրցավայր կուղևորվեն նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply