Ռուս առաջատար լրագրողները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 29, 2010 21:34

Անհրաժեշտ է գիտակցել, որ լրագրությունը ժամանակակից աշխարհում ավելին է, քան լուր հաղորդելը, այլապես այս մասնագիտությունն ինքնանպատակ կդառնա: Այսօր ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Известия» թերթի գլխավոր խմբագիր Վիտալի Աբրամովը` մեկնաբանելով, որ ներկայում ամբողջ համացանցն է ողողված տեղեկատվությամբ, հետեւաբար ժուռնալիստիկան` որպես մասնագիտություն, նոր չափանիշներ պիտի սահմանի իր համար:

Վիտալի Աբրամովի եւ Ռուսական առաջին հեռուստաալիքի` «Судите сами с Максимом Шевщенко» հաղորդման հեղինակ եւ վարող Մաքսիմ Շեւչենկոյի հետ ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հանդիպումը նախատեսված էր ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 4-րդ համաժողովի շրջանակներում ընթացող մեդիա-համաժողովի առիթով: Հանդիպումն անցավ վարպետության դասի ձեւաչափով, որի ընթացքում ռուս առաջատար մասնագետներն իրենց փորձը փոխանցեցին ուսանողներին:

Վերջիններիս այն հարցին` Ռուսաստանում կա՞ արդյոք խոսքի ազատություն, Մ. Շեւչենկոն պատասխանեց, որ պատրանք կա, թե ժուռնալիստների դերը հասարակության մեջ որոշիչ է, բայց ես կարծում եմ, որ այդ օրը չի եկել դեռ: Հատկապես միջազգային հարաբերություններին վերաբերող վտանգավոր թեմաների մասին ոչ մեկն էլ չի կարողանում ազատ գրել:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply