ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2010 20:05
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց աշխատանքում` ի նպաստ  Հայաստանի եւ Իսրայելի միջեւ  արդյունավետ համագործակցության:
Դեսպան Շմուել Մեւրոսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` նշելով, որ ամեն ինչ կանի երկու երկրների հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր ոճրագործություն, ցեղասպանություն պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի հետագայում բացառվի այդօրինակ հանցագործությունների կրկնությունը: Հայաստանը շարունակելու է ջանքերը  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ եւ վստահ է, որ կարողանալու է վերականգնել պատմական արդարությունը:
Զրուցակիցները  կարեւորեցին միջպետական հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում եւ մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծման եւ փոխայցելությունների միջոցով միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply